Լիբանանի ներքին անվտանգության ուժերին (ISF) անցած շաբաթ օրը հաջողվել է կանխել աննախադեպ խոշոր չափի թմրանյութերի մաքսանենգության փորձը, հաղորդում է «Սինհուան»: Հանցագործները պարտասվում էին ծովային ճանապարհով Լիբանան մտցնել 2 տոննա հաշիշ:
Բեռի արժեքը գնահատվում է 7 մլն դոլար: Հաշիշի փոխադրման կազմակերպչի անունը չի նշվում, միայն հայտնի է, որ նա Սիրիայի 56-ամյա քաղաքացի է, հաղորդում է Gazeta-ն:
Հաշիշի համար հումքի աճեցումը Լիբանանի Բեքաա նահանգի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է: