News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարտի 10-ին կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ համագումարը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ համագումարում կքննարկվի եւ որոշում կկայացվի ԲՀԿ-ի հետագա գործունեության մասին: Ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, կկայանա ԲՀԿ ղեկավարի ընտրություն:

Նշենք, որ ԲՀԿ-ՀՀԿ առճակատումից, այնուհետեւ հաշտեցումից հետո կուսակցությունից սկսվել է մասսայական արտագաղթ: ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը: Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը,սխալմամբ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն առաջիկայում պատրաստվում է հետ վերցնել այդ դիմումը եւ պարզապես դուրս գալ ԲՀԿ-ից՝ խմբակցության կազմում մնալով որպես անկախ պատգամավոր: Որոշ տեղեկություններով՝ ԲՀԿ-ից դուրս գալու մտադրություն ունեն նաեւ Ռուստամ Գասպարյանը, Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ