News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեցում դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարությունից:

Համերգը համատեղ կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ:

Համերգին ներկա էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես նշելով. «Հայոց ցեղասպանության դառը դասերը համամարդկային պատմության և հիշողության մեջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի, հույների և ասորիների, Ռուանդայի ու Դարֆուրի ցեղասպանությունների սարսափները: Ցավալի է, որ Ցեղասպանության ժխտողականությունն ու ուրացումը դեռևս տեղ ունեն ժամանակակից աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու տնտեսական շահը հաճախ գերակշռում են միջազգային քաղաքականության մեջ: Իսկ ժխտողականությունն ու ուրացումն անխուսափելիորեն բերում են նոր բռնություններ և հանցագործություններ»:

Համերգի ընթացքում Չեխ մեծանուն երգահան Բոհուսլավ Մարտինի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի երեք սիմֆոնիաները: Այնուհետև նվագախումբը կատարեց (խմբավար` Դավիթ Շվեց)՝ 100-րդ տարելիցի համար հատուկ գրված «III Symphonia Requiescat 1915»-ը: Նվագախմբի խմբավարն էր Չեխիայի Ազգային թատրոնի նվագախմբի դիրիժոր Դավիթ Շվեցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ