News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ից մինչեւ 17-ը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ NEWS.am-ը Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ այդ օրերին հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտ է ներկայացրել փետրվարի 26-28-ը՝ ժամը 11.00-23.00, Մատենադարանին հարող տարածքում հավաք անցկացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ