News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

The Daily Mail բրիտանական պարբերականը կազմել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների տասնյակը, որը գլխավորել է Հնդկաստանը՝ առաջ անցնելով Բրազիլիայից եւ Թուրքիայից։ Վերջիններս զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները։ Պարբերականը խորհուրդ է տալիս այս երկրներ այցելել պատրաստվող հատկապես կին զբոսաշրջիկներին առավելագույնս զգույշ լինել։ 

Հնդկաստանը այս ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաշվի առնելով երկրում զբոսաշրջիկների եւ տեղաբնիկ կանանց բռնաբարությունների (որոնց թվում խմբակային) ռեկորդային քանակը։ Ըստ Հնդկաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների՝ երկրում ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում մեկ բռնաբարություն։

Բրազիլիան երկրորդ տեղն է զբաղեցրել կանանց նկատմամբ բռնությունների քանակով։ Նմանատիպ հանցագործությունների թիվը 2009-2012թթ. ընթացքում մեծացել է 157 տոկոսով։

Թուրքիան զբաղեցրել է 3-րդ տեղը. երկրում բավական հաճախ են բռնություն գործադրում կանանց նկատմամբ, իսկ այդ թեմայի բաց քննարկումը տաբու է համարվում, գրում է Lenta-ն։

Կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների տասնյակն ունի հետեւյալ տեսքը. Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Թաիլանդ, Եգիպտոսում, Կոլումբիա, ՀԱՀ, Մարոկկո, Մեքսիկա, Քենիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ