News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայում մեկնարկել է 94-ամյա մի  տղամարդու դատավարությունը, որին կասկածում են Օսվենցիմի կալանավորների սպանության մեջ մասնակցություն ունենալու համար։ Այս մասին գրում է The Independent-ը։

Տղամարդը, որի անունը չի հրապարակվում իրավաբանական պատճառներով, մեղադրվում է նացիստական ճամբարում 3681 մարդու սպանության մեջ մասնակցություն ունենալու համար։

Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը Երկրորդ համաշխարհային պատերազմի  տարիներին ծառայել է նացիստական Գերմանիայի բանակի շարքերում եւ ունեցել է սերժանտի կոչում։ Լեհաստանի տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում կասկածյալը հիվանդանոցում սանիտար է աշխատել։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Շվերին քաղաքի դատախազության մամուլի խոսնակը, գրում է Gazeta-ն։  Կասկածյալի փաստաբանը հայտարարել է, որ հետաքննությունը իր հաճախորդի մեղքն ապացուցող ոչ մի փաստ չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ