News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Էմմի»-ի եռակի դափնեկիր, կոմպոզիտոր Դենիզ Ջենտիլինին եւ երգերի հանրահայտ հեղինակ Լիզա Նեմզոն «I Am Alive» անվանումով մյուզիքլ են բեմադրելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին նշված է KDVR-TV FOX Denver հեռուստաալիքի կայում:

Մյուզիքլի սյուժեի հիմքում Հայոց ցեղասպանությունը վերապրած Գուրգեն եւ Մալվին Խանջյանների՝ Ջենտիլինիի տատիկի եւ պապիկի 75-ամյա սիրո պատմությունն է: «Իմ պապը՝ Գուրգենը, 8 տարեկանում որբացել է: Նրա հայրը սպանվել է Թուրքիայում, 1915 թվականին: Ընտանիքի մյուս անդամների հետ նման ուղարկել են, այսպես կոչված «մահվան երթի». սիրիական անապատով ոտքով երթ դեպի համակենտրոնացման ճամբարներ: Սակայն թուրքերից մեկը խղճացել է նրան: Նա փրկել է պապիս եւ տեղավորել որբանոցում: Դրանից հետո պապիկս այդպես էլ չի տեսել իր ընտանիքին: Տատիկս՝ Մալվինը, նույնպես Թուրքիայում է բնակվել: Նրա հորը թունավորել են, եւ քանի որ մայրը չի կարողացել պահել բոլոր քույրերին ու եղբայրներին, Մալվինին տվել է այլ ընտանիքի: Երբ հայերին տեղահանել են Թուրքիայից, Գուրգենն ու Մալվինը հայտնվել են Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ ծանոթացել են: Երբ Մալինը 14 տարեկան է եղել, իսկ Գուրգենը՝ 19, նրանք ամուսնացել են եւ միասին շուրջ 75 տարի ապրել»,- պատմել է Ջենտիլինին:

Ջենտիլինիի խոսքով, ինքը վաղուց գիտեր այդ պատմությունը, բայց հենց այս տարի որոշեց խոսել այդ մասին: «Ապրիլին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ես կցանկանայի այդ պատմությունն այլ կերպ ներկայացնել: Ներկայացումներ են բեմադրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց ես երբեք չեմ լսել, որ մյուզիքլ բեմադրվի: Ես հավատում եմ, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, այնպես որ՝ նույնիսկ նրանք, ովքեր այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեն, կարող են հետաքրքրվել դրանցով»,- նշել է կոմպոզիտորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ