News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախնական տվյալների համաձայն, հունվարին արտաքին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 30.4%-ով, այսինքն՝ գրեթե մեկ երրորդով:

Բայց այստեղ մեկ նրբություն կա: ԱՎԾ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունում մեկ աննկատ նշում կա. «2015 թվականի հունվարին արտաքին առեւտրի ցուցանիշները լիարժեք չեն, ինչը պայմանավորված է փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, ինչի հետ կապված էլ տվյալները հետագայում կհստակեցվեն»: Ի դեպ, այս նշումը չնկատածները հասցրել են «ցուցանիշները» մեկնաբանել որպես արտաքին առեւտրում «հսկայական անկում»:

Ամենայն հավանականությամբ, այս խառնաշփոթն ուղղակիորեն կապված է մեր մաքսայինի անցումը 10-անիշ առեւտրային կոդի՝ նախկինում օգտագործվող 4-անիշ կոդի փոխարեն: Բացի այդ, հունվարին արդեն պետք է կիրառվեին մաքսատուրքի նոր դրույքաչափերը, ինչպես նաեւ այլ նորամուծություններ, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության հետ:

Սակայն արտաքին առեւտրում որեւէ դրական առաջընթացի հույս ունենալ չենք կարող: Անցյալ տարի արտահանումն աճել է ընդամենը 2.7%-ով, իսկ ներմուծումը (առանց էներգակիրների)՝ խորհրդանշական 0.4%-ով: Արտաքին առեւտրի ոլորտում կարեւորագույն խնդիրները մեկը՝ արտահանման տարբերակումը, մինչեւ հիմա լուծված չէ: Այսպես, անցյալ տարվա առաջին եռամսյակում 37 խոշորագույն ապրանքների մասնաբաժինը կազմել է արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 92%-ը:

Հայրենական արտահանման համար ավելի մեծ ռիսկի տեսանկյունից կարելի է առանձնացնել երկու ապրանքախումբ. պղնձի հանքաքար եւ խտանյութ, ինչպես նաեւ թունդ ալկոհոլային խմիչքներ (հիմնականում՝ կոնյակ): Անցյալ տարվա արդյունքներով, այս ապրանքներն ապահովել են հայրենական արտահանման ավելի քան մեկ քառորդը (ավելի ճիշտ՝ 26.7%-ը):

Անցյալ տարի պղնձի համաշխարհային արտադրությունը գերազանցել է սպառումը, ինչն անդրադարձել է գների վրա: Մեր երկրի պարագայում դա արտահայտվել է պղնձի հանքաքարի եւ խտանյութի մաքսային միջին գների զգալի նվազմամբ՝ մեկ հինգերորդ մասով: Արտերկրյա բազմաթիվ փորձագետներ ընթացիկ տարում պղնձի գների հետագա անկում են կանխատեսում:

Կոնյակի պարագայում, որի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, ամեն ինչ պարզ է: Այդ երկրի իրական վճարունակ բնակչության թիվը զգալիորեն կրճատվել է եւ, ըստ կանխատեսումների, դա շարունակվելու է նաեւ ընթացիկ տարում: Պատահական չէ, որ փետրվարի 1-ից Ռուսաստանում օղու մանրածախ գինը 16%-ով նվազել է: Հասկանալի է, որ այս դեպքում թունդ ալկոհոլային այլ խմիչքների, այդ թվում՝ կոնյակի առաջխաղացումն այդ շուկայում դժվար կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ