News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ը ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք աչքի են ընկնում ոչ կոռեկտ արտահայտություններով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ԱԺ-ում իր երեկվա ելույթից հետո ինքը կանխատեսում էր, որ իր հասցեին վիրավորանքներ կհնչեն եւ դրանք հնչեցին:

«Ընդդիմությունը ոչնչով ավելի լավը չէ նրանցից, որոնց ինքը քննադատում է, եւ ես դրանում կրկին համոզվեցի»,-ասել է պատգամավորը՝ դիմելով  ՀԱԿ-ի իր գործընկերներին:

«Իմ ելույթի ժամանակ դուք անընդհատ տեղից ինչ-որ բան էիք բղավում: Երբ իրենց նման բան են թույլ տալիս ՀՀԿ-ական պատգամավորները, դուք առաջինն եք հայտարարում, որ նրանք խանգարում են նիստի աշխատանքը: Իսկ հիմա դուք նույնն եք անում: Էլ ինչո՞վ եք տարբերվում ՀՀԿ-ի «ամենավատ» պատգամավորներից, որոնց միշտ օրինակ եք բերում»,-հայտարարել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չպետք է բողոքի ավտորիտարիզմից, քանի որ իրենց խմբակցությունը նախորդ տարվա դեկտեմբերին կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի  անդամակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ