ՌԴ Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքում ավտովթարի հետեւանքով տարեց ամուսիններ են զոհվել, որոնք ուկրաինական Դոնեցկի մարզի Մոսպինո քաղաքից եկած փախստականներ էին, հաղորդում է «Բլոկնոտ-Տագանռոգը»:
Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խաչմերուկներից մեկում: 32-ամյա հայաստանցին «ՎԱԶ-2110» մեքենայով վրաերթի է ենթարկել երկու անցորդների, որոնք անցնցում էին հետիոտնի համար նախատեսված տեղով: Ստացված վնասվածքներից 73-ամյա տղամարդն ու 72-ամյա կինը մահացել են:
Նշվում է, որ նրանք երկու շաբաթ առաջ էին եկել Դոնեցկի մարզի Մոսպինո քաղաքից: