News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես հպարտությամբ եմ լցվում հայ ժողովրդի հանդեպ, քանի որ դուք ստեղծել եք Կոմիտասին նվիրված հիանալի թանգարան։ Այս մասին փետրվարի 24-ին Կոմիտասի նորաբաց թանգարան կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի տիկինը՝ Ելենա Կուխտան։

Ըստ նրա՝ այսպիսի սիրով եւ հետաքրքրությամբ ստեղծվել է մի թանգարան, որը հպարտությամբ կարելի է ներկայացնել արտասահմանցի հյուրերին։ «Թանգարանը նվիրված է մի մարդու, որը հիասքանչ երաժշտություն էր գրում, խորքերից վեր էր հանում ազգային արմատները, ձեր ավանդույթները, եւ այդ ամենն այստեղ ցուցադրված է։ Իմ մեջ հատկապես տպավորվեց այն սրահը, որտեղ գտնվում է վարպետի դաշնամուրը, որի միջոցով նա գրում էր իր ստեղծագործությունները, եւ որին նա հպվում էր»,- իր տպավորություններով կիսվել է Ելենա Կուխտան՝  հավելելով, որ հիանալի կլիներ վերանորոգել դաշնամուրը եւ, եթե դա հնարավոր է, թանգարանում դաշնամուրային համերգներ կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ