Չիկագոյի Իլինոյսյան համալսարանի ուսանող Մոհամմեդ Հոսեյնին ձերբակալել են՝ սեփական ընկերուհուն բռնաբարելու կասկածանքով: Ըստ The Hollywood Reporter-ի, ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա պարզաբանել է, որ ոգեշնչվել է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայից, որտեղ սեռական բռնության տեսարաններ կան:
Շաբաթ՝ փետրվարի 21-ին, 19-ամյա Հոսեյնը, իր հասակակից զուգընկերուհու հետ առանձնացել է ուսանողական հանրակացարանի սենյակում: Երբ աղջիկը մերկացել է, պատանին կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ բերանը փակել փողկապով: Երբ Հոսեյնը սկսել է գոտիով ծեծել ընկերուհուն, վերջինը խնդրել է կանգ առնել: Պատանին, սակայն, շարունակել է ծեծել աղջկան:
Ավելի ուշ Հոսեյնի ընկերուհին դիմել է ոստիկանություն: Տղային մեղադրել են ծանրացուցիչ հանգամանքներում քրեական հանցանք կատարելու մեջ: