News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

15-ամյա ավստրալացի Սեմ Բոքսն ապշել է, երբ դպրոցից տուն վերադառնալով՝ տեսել է, որ հոր մեքենայի ղեկին կոալայի նստած: Կենդանին երկու ձեռքով վարպետորեն բռնել է ղեկը՝ կարծես պատրաստվելով վարել մեքենան: Արտասովոր «հափոշտակողի» լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում:

Ըստ Mirror-ի, Սեմ Բոքսն ապրում է ավստրալական Վիկտորիա նահանգում, հոր հետ: Նրանք ոչխար են բուծում: «Շրջակայքում բազմաթիվ կոալաներ են թափառում, սակայն նրանք խուսափում են մոտենալ մարդկանց եւ երբեք մեքենա չեն մտնում»,- պատմել է պատանին:

Vesti-ի փոխանցմամբ, տղան, ամեն դեպքում, ոստիկանություն չի կանչել: Նա պարզապես մոտեցել է մեքենային եւ բացել դուռը, իսկ կոալան դուրս է թռել եւ արագ անհետացել:

«Հայրս ասաց՝ երբեք չէր հավատա ինձ, եթե ես նման ցույց չտայի լուսանկարները»,- հավելել է Սեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ