News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կուզբասում անցկացվել է սառույցի տակ հոքեյի Սիբիրի առաջին մրցաշարը: Այս խաղի առանձնահատկությունն այն է, որ մարզիկները փայտե տափօղակով գլխիվայր խաղում են սառույցի վրա՝ սառած լճի հակառակ կողմից:

«Այս խաղը մեզ շատ դուր եկավ: Ծրագրում ենք հաջորդ տարի թիմեր հավաքել Սիբիրի տարբեր շրջաններից եւ լիարժեք մրցաշար անցկացնել»,- ասել է «Նայադա» դայվինգ-կենտրոնի ղեկավար Ռոման Վիտովտովը:

Ըստ NEWSru.com-ի, երկու կամ երեք հոգուց բաղկացած թիմերի միջեւ մրցակցությունը շարունակվում է մինչեւ առաջին գոլը: Յուրաքանչյուր ժամանակահատվածի տեւողությունը չի գերազանցում 15 րոպեն:

Սառույցի տակ հոքեյի առաջին մրցաշարն անցկացվել է 2007 թվականի փետրվարին, ավստրիական Վայսենզեե քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ