News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ օրեցօր աճող լարվածությունը մեծացրել էր բախումների ու արյունահեղության հավանականությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ հարցերը դեռեւս մնում են չլուծված, ինչը նշանակում է՝ բոլորս ենք պարտված:

«Մեր երկրի ապագայի համար պատասխանատու բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են անմիջապես ձեռնամուխ լինել անկեղծ քննարկումների միջոցով գտնելու կուտակված բարդագույն խնդիրների լուծման ճանապարհը: Դրա համար ենք առաջարկում փոխել թե ընտրական, թե կառավարման համակարգերը Հայաստանում: Որովհետեւ առանց մեկի մյուսը թերի է եւ չի ապահովում ժողովրդավարական միջավայր»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ պետք չէ անձնավորել քաղաքական պայքարը, չարիք ծնողը գործող համակարգն է, որն էլ պետք է փոխել:

«Ուստի մեր կոչն է՝ եկեք միասին խելք խելքի տանք ու ազատվենք չարիք դարձած այս արատավոր համակարգից, դուրս գանք այս կեղծ շրջանից եւ լիարժեք փոփոխությունների համար իրական երաշխիքներ ստեղծենք»,- ավելացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ