News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն. իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում:

Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ կմնան ԲՀԿ-ում, թե դուրս կգան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի ապագայի մասին հարցերին, ինչ անել գործընկեր ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ, իսկ ինքն այս օրերին արդեն երկու անգամ այցելել է Դավիթաշենում կառուցվող նոր Օլիմպիական կենտրոն:
Վերջին այցելությունը եղել է երեկ: Ականատեսները պատմել են, որ Ծառուկյանը նորմալ տրամադրություն է ունեցել, եղել է շատ հանգիստ, ծանոթացել է ընթացող շինարարությանը, կատարված աշխատանքներին, շրջել է տարածքում եւ հեռացել:

Իսկապես ԲՀԿ առաջնորդը բավականին արագ ադապտացվեց նոր կյանքին, քաղաքական ելույթները, եռյակի առաջնորդի հետ հանդիպումները փոխարինեց սպորտով ու մարզիկներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ