News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի, Թուրքմենիայի եւ Ալժիրի հետ «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծից Ռուսաստանի հրաժարվելու պատճառով։ Այս մասին գրում է The Financial Times-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 25-ին էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելին կներկայացնի Էներգետիկ միության իր նախագիծը, որը պետք է իրագործվի մինչեւ 2030թ.։

Համաձայն փաստաթղթի սեւագիր տարբերակի՝ ԵՄ-ն կփորձի գործի դնել իր բոլոր արտաքին քաղաքական լծակները այլընտրանքային մատակարարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքմենիայի եւ Ալժիրի հետ ռազմավարական էներգետիկ գործընկերություն հաստատելու նպատակով, նշում է հոդվածագիրը։

Ինչպես հայտարարել է Շեֆչովիչը, Եվրամիությանը դիվերսիֆիկացիա  է անհրաժեշտ։ «Կարծում եմ, Եվրոպան հոգնել է ամեն ամառ քննարկել, թե ինչպես է անցկացնելու գալիք ձմեռը։ 21-րդ դարում աշխարհի  խոշորագույն տնտեսությունը նման մտավախություններ չպետք է ունենա»,- նշել է եվրոկոմիսարը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ԵՄ-ի համար կշարունակի մնալ շատ կարեւոր մատակարար, սակայն նրա ազդեցությունը կթուլանա, մեջբերում է Gazeta-ն։

 «Որքան մենք ենք ցանկանում դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ աղբյուրները, այնքան էլ Կասպից ծովի տարածաշրջանի երկրները ցանկանում է դիվերսիֆիկացնել իրենց արտահանման ուղիները։ Կա ընդհանուր շահ։ Եվրոպան շատ լուրջ սպառող է, որը կայուն արժույթով ժամանակին վճարում է, չի խաբում եւ խաղեր չի խաղում։ Կարծում եմ հենց դա էլ գրավիչ է»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը ցանկանում է նվազեցնել Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը շատ թանկ է գնահատում Եվրոպա եւ Հունգարիա էներգետիկ ռեսուրսներ արտահանող հուսալի մատակարարի իր հեղինակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ