News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի այն մեծ զորավարներից է, որոնց անցած ուղին օրինակ է եղել արցախյան գոյապայքարի մասնակից մարտիկների համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայ ժողովրդի պատմությունը առանձնահատուկ է իր ռազմական բաղադրիչով: Մենք հայ  ժողովրդի ծոցից ելած զորավարների մեծ համաստեղություն ունենք, որոնք ոչ միայն մեր պայքարի ընթացքում մեր ինքնությունն են պաշտպանել, այլև երկրագնդի խոշոր ճակատամարտերում, ամենախոշոր պատերազմների ընթացքում իրենց ուրույն դերն են ունեցել, խաղաղությունն են կերտել: Կարծում եմ, որ նրանց անցած ճանապարհը վառ օրինակ էր և, իզուր չէ, որ այսօր Անդրանիկի դին գտնվում է Եռաբլուրում: Մեր մարտական ընկերները, որոնք զոհվել են ազատագրական շարժման ընթացքում, ոգևորված են եղել, ոգեշնչվել են նրանց օրինակներով, մեր զորավարների օրինակներով»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ կատարվել է զորավարի երազանքը, եւ մենք այսօր 23 տարեկան բանակ ունենք:

Նշենք, որ նախարարի  հետ Եռաբլուր էին այցելել նաեւ Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ անդամները, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ