News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երեւանի Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդ` 1995 թ. ծնված Գուրգեն Հ.-ին, ուղեւորներ` 1989 թ. ծնված Հովիկ Մ.-ին եւ 1988 թ. ծնված Վանիկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի եւ չափերի էլեկտրական 5 շարժիչներ, որոնք ըստ բերման ենթարկվածների խոստովանական բացատրությունների` գողացել են Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղին հարակից տարածքում գտնվող մի կազմակերպության բետոնե կոնստրուկցյաների արտադրամասի շինությունից:

Գուրգեն Հ.-ն, Հովիկ Մ.-ն եւ Վանիկ Բ.-ն՝ նախապատրաստված նյութերով, եւ գողոնի հետ միասին, հանձնվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին` տարածքային ենթակայության կարգով հետագա ընթացքը որոշելու:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ