News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (EDB) պատվիրակությանը,  եւ ներկայացրել ոլորտի գերակայությունները:

Գյուղնախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խատվիրակության  կազմում էին բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը, ներդրումային ծրագրերի խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաեւը եւ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Արմեն Պողոսյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը եւ հուսով ենք, որ այս հանդիպումով սկիզբ կդրվի  նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությանը», –իր խոսքում նշել է նախարարը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գերակայություններն ու առաջիկա առաջնահերթ ծրագրերը` մատնանշելով հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նախարարը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը հետաքրքրված է ջերմոցային տնտեսությունների եւ ձկնաբուծության ոլորտների ֆինանսավորման ծրագրերի իրականացմամբ: Նախարարն ընդգծել է նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտությունը` հատկապես կարեւորելով ջրամբարների կառուցման խնդիրը:

Սերգեյ Իգնատովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` հույս հայտնելով, որ գերատեսչության եւ բանկի համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ եւ կկրի շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացվող մի շարք այլ հարցեր եւս:

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ