News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մինչեւ ապրիլի 24-ը «Մեծ եղեռնի» 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկ կամ «Կյանքի ծաղիկ» գնելով յուրաքանչյուր ոք կարող է ֆինանսական օգնություն տրամադրել վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին: Այսօր՝ փետրվարի 25-ին մեկնարկած՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի ծաղիկ» խորագրով ակցիայի խորհուրդը Եղեռնի 1.5 մեկուկես միլիոն զոհերի վերածնունդն է:

«Ես մեծացել եմ Թբիլիսիում, ապրել եմ Հայաստանից դուրս, շատ եմ կարեւորում Հայաստանին ու հայ ժողովրդին ավելի լավ ապագայով ապահովելու  հետ կապված յուրաքանչյուր քայլ: Ինքս էլ մի պահ կանգնել եմ նման փորձության առջեւ, երբ բժիշկներն ինձ ասացին, որ հնարավոր է՝ երեխա չկարողանամ ունենալ: Սակայն այսօր ես երեք երեխա ունեմ: Իսկ վերարտադրողական խնդիրների դեմ պայքարելն այսօր բավական դժվար է ֆինանսական առումով, եթե կան այդպիսի ընտանիքներ, որոնք ցանկանում են երեխաներ ունենալ, պետք է անպայման փորձենք օգնել նրանց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի հեղինակ-ղեկավար Քրիստինա Հարությունյանը։

Ակցիային կարող են մասնակցել անհատներ եւ կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ակցիայի մեսիջը միասնականությամբ խնդիրների դեմ պայքարելն է. «Այս տարին ողբերգական նորություններով սկսվեց: Ես ուզում եմ հասարակությանը հասցնել այն ուղերձը, որ պետք է ոչ միայն սգալ, այլեւ միանալ, պայքարել վերածնվելու համար»:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել flowersoflife.am կայքը եւ գնել 500 դրամ արժողությամբ «կյանքի ծաղիկը»: Հավաքված գումարը կփոխանցվի «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամին: 1.5 միլիոն մարդու մասնակցության դեպքում հնարավոր կլինի օգնել 6000 զույգի:

Մինչեւ հիմա ակցիայի շրջանակում 4020 ծաղիկ է վաճառվել, որով հնարավոր է օգնել երկու զույգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ