News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չադի բանակը Նիգերիայի Գարամբու քաղաքում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման 207 գրոհային է ոչնչացրել։ Այս մասին գրում է Reuters-ը։

Չադի բանակում կա մեկ զոհ եւ 9 վիրավոր։ Հաղորդվում է նաեւ, որ զինվորականները գրավել են գրոհայիններին պատկանող մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, գրում է Lenta-ն։

Փետրվարի 19-ին հայտնի էր դարձել, որ Նիգերի, Չադի եւ Կամերունի զորքերը պատրաստվում են դուրս շպրտել «Բոկո Հարամի» գրոհայիններին իրենց երկրներից եւ պահել նրանց Նիգերիայի սահմանների մոտ մինչեւ աֆրիկյան կոալիցիոն ուժերի հարձակումը, որը պլանավորվում է սկսել 2015թ. մարտին։ 

Նշենք, որ վերջին ժամանակներս ուժեղացել են իսլամիստների եւ Չադի, Նիգերի ու Կամերունի զորքերի միջեւ բախումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ