News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչում զանգվածային գեյ-հարսանիք է անցկացվել, որին մասնակցել է 101 զույգ: Այս մասին գրում է USA Today-ը:

Արարողության նախաձեռնողը Արտ Սմիթն է, ով հայտնի է որպես հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի նախկին անձնական շեֆ-խոհարար: Նշվում է, որ Սմիթն իր ապագա ամուսնուն հանդիպել է Մայամիում, 2000 թվականին, իսկ 2010 թվականին նրանք ամուսնացել են: Խոհարարը որոշել է զանգվածային հարսանիք կազմակերպել այն բանից հետո, երբ նույնասեռականների ամուսնությունը նահանգում հակասահմանադրական է ճանաչվել:

Ըստ Lenta-ի, James Royal Palm հյուրանոցի բակում անցկացված արարողության տոնական սեղանի համար պատասխանատու է եղել Գայ Ֆիերին, որը մի քանի խոհարարական շոուներ է վարում ամերիկյան տարբեր հեռուստաալիքներում:

Երեկույթի գեղարվեստական մասն ապահովել է Մայամիում հայտնի տրանսվեստիտ դիջեյ Չի Չի Լա Ռուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ