Հայաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է հանրապետության IT ձեռնարկությունների հետ: ԱՅս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն հատուկ նշանակություն է տալիս ինովացիաների կիրառմանը եւ կադրերի բարձր պարտասվածությանը: «Հենց այսօր ինձ մոտ քննարկվում էր IT ոլորտում համագործակցության նախագծերից մեկը»,-հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ հանրապետությունը համագործակցում է մի շարք դաշնակիցների եւ գործընկերների հետ: Մասնավորապես, այլ երկրների հետ համատեղ մի քանի ձեռնարկություններ են գործում:
Դրանց թվում է «ԿամԱԶ-Արմենիան», ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ ռուսական «ՈՒԱԶ» եւ «Կալաշնիկով» կոնցեռնների հետ: Լեհաստանի հետ գործում է «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը:
Բացի այդ, ՊՆ-ն արդյունավետորեն համագործակցում է մի շարք տեղական կազմակերպությունների ու կառույցների հետ, հավելել է նախարարը: