News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Թուրքիան նախապայման է դրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանի նախագահի կողմից արձանագրությունները հետ կանչելու հետ կապված հարցին պատասխանել է. «Հայկական իշխանությունները Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորող արձանագրությունները տարան Սահմանադրական դատարան, որտեղ դատարկվեց դրանց պարունակությունը։ Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության քննությունը։ Տեսնում ենք, որ հարեւանների հետ հետին մտքերով է։

Դե մենք էլ նախապայման ունեինք արձանագրությունների վավերացման համար։ Հայաստանը պետք է հետ քաշվեր «ադրբեջանական գրավյալ» հողերից։  Իհարկե, առանց այդ պայմանը կատարելու խոսք չէր կարող լինել, որ մենք վավերացնեինք։ Այդ նախապայմանն ամբողջ աշխարհը գիտեր»,-ասել է Չավուշօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ