News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուդը քննարկել եւ հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի տեխնիկական հսկողության եւ Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման եւ մոտ 60 կմ-ի մանրամասն նախագծման խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները եւ պայմանագիրը, «Հյուսիս-հարավ ճանապաարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը:

Զեկուցվել է, որ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի (Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ հատվածներ` 31կմ) շրջանակում վերակառուցվող ճանապարհի շինարարության 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնե ծածկն արդեն իրականացված է: Միաժամանակ տեղեկացվել է, որ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածում նախատեսվում է բետոնե ծածկի աշխատանքները սկսել 2015 թվականի տարեվերջին եւ ավարտին հասցնել մինչ 2017 թ.: Այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատնքները: Նշվել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ Տրանշի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) հատվածում այժմ իրականացվում են հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրերի մշակման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ