News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայում՝ «Գազպրոմ Արմենիա») անձնակազմի աճն արդարացված էր: Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ընկերության նախկին սակագներում ծախսերը հաշվարկված էին աշխատակիցների նախկին թվի համար. այն տարիներին, երբ Հայաստանում գազի բաժանորդների թիվը շուրջ 100 հազար էր: Իսկ հիմա նրանց թիվը շուրջ 630 հազար է:

«Բնականաբար, առաջին եւ երկրորդ դեպքերում ցանցի սպասարկումը նույնը չէ: Բայց մենք սակագնում հաշվարկել ենք նախկին անձնակազմը՝ նախկին աշխատավարձերով. տարիներ շարունակ հաշվարկային միջին աշխատավարձն ամսական 110 հազար դրամ է եղել: Բնականաբար, մենք պետք է վերանայեինք այս ցուցանիշները»,- հավելեց Նազարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին փոքր բաժանորդների համար (այդ թվում՝ տնային տնտեսությունների) գազի սակագինը Հայաստանում աճել է 18.2%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ