News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի շրջան, որի սահմաններում է գտնվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնը, օրինականացրել է փոքր քանակով մարիխուանա պահելը: Տեղի ժամանակով կեսգիշերից սկսած, այն մարդկանց, որոնք մարիխուանան օգտագործում են հանգստանալու եւ հաճույք ստանալու նպատակով, քրեական հետապնդում չի սպառնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ 2014-ի նոյեմբերին Վաշինգթոնում հանրային քվեարկություն է տեղի ունեցել, որտեղ մեծամասնությունը կողմ է եղել կանաբիսի օգտագործման արգելքը հանելուն, սակայն ի տարբերություն այլ ամերիկյան տարածքների, Կոլումբիայի շրջանը ղեկավարվում է ոչ միայն տեղի իշխանությունների, այլեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Կոնգրեսի հանրապետականների մեծ մասը դեմ է հանդես եկել թմրամիջոցների մասին օրենքների մեղմացմանը եւ թույլ չեն տվել ամբողջությամբ օրինականացնել մարիխուանան: Այսպիսով, մարիխուանայի վաճառքը նախկինի պես կլինի օրենքից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ