News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարությունը կրկին առաջարկում է փակել այն անձանց նկատմամբ քրեական գործերը, որոնք գործող կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չեն անցնել: «Զինվորական պարտականության մասին» օրենքում համապատասխան փոփոխության նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա՝ փետրվարի 26-ի նիստում:

Օրինագծի վերաբերյալ գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ նրանց դեմ քրեական գործեր կան հարուցված:

Քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով օրենքի փոփոխություններ են եղել արդեն 4 անգամ եւ հիմա առաջարկվում է դա անել 5-րդ անգամ: Այդ փոփոխությունները մեծ խթան հանդիսացան հազարավոր երիտասարդների՝ հայրենիք վերադարձի համար, նշվում է հիմնավորման մեջ:

Նշենք, որ հայրենիք վերադարձածները պետք է բյուջե մուծեն որոշակի գումար՝ ելնելով բաց թողնված զորակոչերի թվից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ