News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրացի ազատ ոճի ըմբիշ, ծանրքաշային Լեւան Բերիանիձեն ազատվել է հայկական բանակում ծառայելուց։

1990թ. ծնված Բերիանիձեն հանդես է գալիս մինչեւ 125 կգ քաշայինների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում։ 2014թ. նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Վրացի ըմբիշը պատրաստվում է մասնակցել 2015թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ 2016թ. Օլիմպիական խաղերին։ Բերիանիձեն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն եւ 2010թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Նրան հրավիրել են Հայաստանի հավաքական ծանր քաշային կարգում թիմի կազմն ուժեղացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ