News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առնվազն 16 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել Ֆիլիպինների հարավում կառավարական բանակի եւ «Աբու Սայաֆ» խմբավորման ծայրահեղականների միջեւ 2 օր շարունակվող բախումների հետեւանքով։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների ԶՈՒ ներկայացուցիչ փոխգնդապետ Հարոլդ Հաբունոկը։

Նրա խոսքով՝ հարավային Սուլու նահանգի Պատիկուլ բնակավայրում չորեքշաբթի կատաղի փոխհրաձգություն է սկսվել այն բաից հետո, երբ կառավարական բանակը այնտեղ 300 իսլամիստ է հայտնաբերել։ Բախումների հետեւանքով զոհվել է 2 զինծառայող, եւս 14-ը վիրավորվել են։ Ծայրահեղականները տվել են  14 զոհ եւ 19 վիրավոր։ Այս պահին բանակը մարտական օդուժի օգնությամբ շարունակում է հետապնդել գրոհայիններին,  գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ