News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արագ սննդի KFC ռեստորաններում սուրճը սկսել են մատուցել ուտելի բաժակներով։ Այս մասին գրում է The Daily Mirror-ը։ Նոր սպասքը պատրաստված է յուրահատուկ թխվածքաբլիթից, որը պատված է շաքարե թղթով, իսկ դրա վրայից՝ ջերմակայուն սպիտակ շոկոլադով։

Նշվում է, որ բաժակը սկզբում ամուր է լինում, եւ այն դժվար է ուտել, սակայն որոշ ժամանակ անց այն սկսում է հալչել։ Բաժակը ստեղծվել է փորձարարական սպասք արտադրող  The Robin Collective ընկերության հետ համատեղ, գրում է Lenta-ն։

Ընկերության ներկայացուցիչ Բրենդի Ռայթը հայտարարել է, որ նոր բաժակները լիովին ուտելի են եւ ներծծված են բնական հոտավետ նյութերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ