News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իտալիայում երկվորյակ եղբայրներ Դինո եւ Դարիո Ֆերարիները 2.7 մետր երկարությամբ եւ 127 կգ քաշով լոքո են որսացել։ Այս մասին գրում է  Telegraph-ը։ Մասնագետները փաստում են, որ բռնած ձուկը իր տեսակի մեջ ամենախոշորներից մեկն է։

«Նման ձուկ որսալու համար ոչ միայն համբերություն է պետք, այլեւ ֆիզիկական ուժ։ Մենք միայն 40 րոպե պայքարել են լոքոն ջրից հանելու համար»,- պատմել են ձկնորսները, մեջբերում է Lifenews-ը։

Դինոն հավելել է, որ ըստ իր հաշվարկի՝ ձուկը մոտ 30 տարեկան է։ Սակայն լոքոները կարող են ապրել մինչեւ 50 տարի, ընդ որում, գրեթե միշտ բնակվելով նույն վայրում։

Բռնած ձուկը մեծ իրարանցում է առաջ բերել տեղական լրատվամիջոցներում, որոնք նրան արդեն կնքել են Պո գետի հրեշ մականունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ