Փետրվարի 25-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Վոլոդյա Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 20-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: