Ավստրալացի գիտնականներն ու տեխնիկներն աշխարհում առաջին անգամ 3D-տպիչի օգնությամբ գործող ռեակիվ շարժիչ են տպագրել: Այս մասին ասված է Մոնաշի համալսարանի մամուլի հաղորդագրությունում:
Համալսարանն ու նրա դուստր ձեռնարկություն Amaero-ն պայմանագիր են կնքել ֆրանսիական ավիատիեզերական հսկա Safran-ի հետ, եւ վերջինն ավստրալացիներին գազատուրբինային շարժիչ է տրամադրել, որն օգտագործվում է մասնավոր ռեակտիվ ինքնաթիռներում, առաջին հերթին՝ Dassault Falcon 20-ում:
Ըստ Lenta-ի, գիտնականները ռեակտիվ շարժիչի երկու օրինակ են պատրաստել: Դրանցից մեկը ներկայացվել է Ավստրալական միջազգային ավիաշոուի ընթացքում, որը ներկայում անցկացվում է Մելբուռնի «Ավալոն» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Տուլուզում, Safran-ի դուստր-ձեռնարկություն Microturbo շտաբ-կայանում:
Հետագայում հետազոտողները ծրագրում են շարժիչի առանձին բաղադրիչներ փորձարկել իրական թռիչքային պայմաններում: