News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը նոր նախագահ է ընտրել: Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:

Որպես Համագումարի համանախագահներ ընտրվել են Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը եւ Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Կրիկորյանը: Միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունները:

Արդեն նախկին նախագահ Հրայր Հովնանյանը, ով ավելի քան 30 տարի որպես Համագումարի նախագահ ծառայել է վերջինիս գործարկումից ի վեր եւ իր սիրտն ու հոգին նվիրել է Համագումարին, հայտարարեց. «Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի իրենց նվիրվածության եւ հանձնառության համար, եւ հաջողություն մաղթում Վանին ու Անտոնիին»: Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Կրիկորյան ու Բարսամյանը հայտարարեցին. «Որպես մեր առաջնային պարտականություն, մենք պետք է վստահ լինենք, որ Կոնգրեսի մեծամասնությունը կոչ կանի Նախագահ Օբամային միանշանակորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը սույն ապրիլի 24-ին եւ, որ այլ ականավոր պետական պաշտոնյաներն ու հաստատությունները նույն կոչով հանդերձ կգան»:

Շարունակելով իրենց խոսքը` Բարսամյանն ու Կրիկորյանն ասացին. «Որպես Ամերիկայի քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն ցեղասպանությունների կանխարգելման, մենք խիստ հետաքրքված ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատի առաջատարի իր դերն այս խնդրի շուրջ: Սա համահունչ է ավելի քան 40 ԱՄՆ նահանգների հետ համապատասխան բանաձեւերի, ինչպես նաեւ նախկին Նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ.-ի գործադիր հրամանի հետ: Ի հավելումն, ավելի քան 20 երկիր՝ ներառյալ Վատիկանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռուսաստանը եւ Կանադան, նույնպես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Այս հույժ կարեւոր տարվա ընթացքում, ամբողջ երկրի մեր անդամները եւ ակտիվիստները առանցքային դեր կխաղան ի նպաստ մեր հաջողության»:

Սույն թվականի մարտի 13-14-ը Համագումարը կանցկացնի իր ամենամյա հոգաբարձուների հանդիպումը Բոկա Ռեյթոնում (Ֆլորիդա)` զեկույց ներկայացնելու իր անդամներին եւ քննարկելու 100-րդ տարելիցի գալիք միջոցառումները: Այդ օրերին տեղի կունենա նաեւ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտաժողով, ինչպես նաեւ Իրեն Ոսբիկյանի «Պետրոս» գրքի շնորհանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ