News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը բացել է իր երկարակեցության գաղտնիքը։ 84-ամյա գործարարը պատմել է, որ ինքը ամեն օր 5 շիշ կոկա-կոլա է խմում, ինչը նրան հնարավորություն է տալիս առույգ մնալ, գրում է Fortune-ը։

Միլիարդատերը հայտարարել է, որ կալորիաների իր օրական չափաբաժնի 1/4 մասը բաժին է ընկնում այդ գազավորված ըմպելիքին։ Նա պարզաբանել է, որ նախաճաշին ինքը սիրում է կարտոֆիլ ֆրի ուտել եւ վրայից էլ գազավորված ըմպելիք խմել, գրում է Lenta-ն։

Անդրադառնալով իր սննդակարգին՝ նա նշել է, որ սնվում է 6 տարեկան տղայի պես։ «Ես համեմատել եմ ժամանակակից տվյալները եւ հայտնաբերել, որ 6-ամյա երեխաների մոտ մահացության մակարդակը շատ ցածր է։ Այդ պատճառով ես որոշեցի սնվել այնպես, ինչպես նրանք»,- հայտարարել է Բաֆեթը։

Ուորեն Բաֆեթն աշխարհում ամենահայտնի ներդրողներից է։ Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 66 մլրդ դոլար։ Նրա մշակած բիզնեսի կանոնները արժեթղթերի շուկայում յուրօրինակ Աստվածաշնչի դեր են կատարում։ Իր Berkshire Hathaway ընկերության միջոցով նա տնօրինում է Coca-Cola ընկերության բաժնեմասերի 8.61 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ