News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ փետրվարի 24-26-ը գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ն նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ: Վեհափառ Հայրապետն արդյունավոր աշխատանք մաղթեց ժողովականներին` վստահություն հայտնելով, որ ժողովում ընդունված որոշումները կնպաստեն նախատեսված միջոցառումների ու հոգեւոր արարողությունների բարեհաջող անցկացմանը եւ հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

ԳՀԽ նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ժողովին Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն անդրադարձել են ապրիլի 22-24-ը Հայաստանում եւ Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը եւ ոգեկոչման միջոցառումներին:

ԳՀԽ-ին ներկայացվեց, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 եկեղեցիների, միջեկեղեցական եւ էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների եւ երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ եւ գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան եւ Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից եւ Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար` Գերագույն հոգեւոր խորհուրդը հանձնարարեց նույն նախանձախնդրությամբ շարունակել նախատեսվող արարողությունների պատշաճ կազմակերպումը:

Ժողովականները քննության առան նաեւ Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր ուղեցույցի նախագիծը, որի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ՀԵԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Այս առնչությամբ տեղեկացվեց, որ 2015 թ. հուլիսին նախատեսվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել ՀԵԵՄ պատգամավորական երրորդ ժողով:

Տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 43-ը` ծայրագույն վարդապետ եւ վարդապետ, 50-ը` աբեղա, 446-ը` քահանա, 142-ը` սարկավագ: Անցյալ տարի եպիսկոպոսական ձեռնադրության եւ օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրվել են 27 ամուսնացյալ քահանաներ, 22 սարկավագներ:

2014 թ. Մայր Աթոռի կառույցներում աշխատել է 982 անձ: 2014 թ. Մայր Աթոռ հոգեւոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, 74-ը` Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում: Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տներում, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ եւ պատանիներ, 2014 թ. եկեղեցական, ազգային եւ պետական տոների առիթներով իրականացվել է 225 միջոցառում:

Հայաստանի եւ Սփյուռքի թեմերում, Հայրապետական Պատվիրակություններում 2014 թվականին օծվել է 18 նոր եկեղեցի,  կառուցման եւ վերանորոգման փուլում է գտնվում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ եւ ծխական առաքելություն: Թեմերի հովանու ներքո գործել է 241 կիրակնօրյա դպրոց:

Ժողովին Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2014 թ. ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով եւ «Պահպանիչ» աղոթքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ