News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մալայզիայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այսուհետ կտուգանեն ղեկին ծխող վարորդներին։ Նորամուծությունը առայժմ կվերաբերի միան հասարակական, քաղաքային եւ ծառայողական  մեքենաների վարորդներին։

«Պետական հաստատությունների եւ հասարական տրանսպորտի ղեկին ծխող հաստիքային վարորդների համար վարչական պատիժ կսահմանվի 1.4 հազար դոլարի չափով։ Տուգանքը վճարել չցանկացողների գործերը կփոխանցվեն դատարան, որտեղ նրանց սպառնում է ավելի մեծ տուգանք 2.8 հազար դոլարի չափով»,- հայտարարել է Ճանապարհային ոստիկանության դեպարտամենտի մամուլի խոսնակ Մոհամադ Սազալի Բահարուդինը՝ հավելելով, որ մասնավոր անձանց այս օրենքը դեռեւս չի վերաբերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ