News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երբ Հիսուսն ասաց «Սիրիր թշնամուդ», այնժամ թուրքը չկար աշխարհում: Մեծն Իսահակյանի խոսքերը եւ՛ 100 տարի առաջ, եւ՛ այսօր էլ մնում են շատ արդիական, քանզի հայատյացության բուռն մոլուցքը, որը պատել էր երիտթուրքական կառավարությանը անցյալ դարասկզբին, այսօր էլ լոկալ մակարդակով իր դրսեւորումներն է ստանում կովկասցի թուրքերի ղեկավար շրջանակներում, որոնք վերամբարձ հռետորաբանությամբ ջանում են դաստիարակել հայասպան նորանոր սերունդներեւիրենց ժողովրդի արյան մեջ սրսկել հայատյաց նոր գաղափարներ:

Եւ այն ինչ կատարեցին ադրբեջանցի դիվերսանտները 2014 թվականի ամռանը ԼՂ տարածքում լիովին համապատասխանում է հայատյացության գաղափարի բոլոր չափորոշիչներին:

Իսկ հիմա ամենը սկզբից: 2014 թվականի հունիսի 29-ինԱդրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը եւ Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերքապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել ԼՂ Շահումյանի շրջանի տարածք՝հետախուզադիվերսիոն գործողությունների նպատակով: Հուլիսի 14-ին ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողության արդյունքում ադրբեջանցի դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ երրորդը՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցույց տվեցեւ վնասազերծվեց: Իսկ մինչ այդ նրանք արդեն հասցրել էին կատարել իրենց «սեւ գործի» մի մասը: Նախքան ձերբակալումը դիվերսանտները նախ սպանել էին անչափահաս դեռահասի, ապա Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին սպանել էին հայ սպայի եւ մի կնոջ էլ հասցրել էին մարմնական վնասվածքներ:

2014 թվականի հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց դատավարությունը, որը նախորդներից տարբերվում էր իր եզակիությամբ եւ  նման նախադեպի բացակայությամբ: ԼՂՀ անկախության հռչակումից հետո դա առաջին դեպքն էր,երբ Ադրբեջանի քաղաքացիները իրավականպատասխանատվության էին ենթարկվում ինքնիշխան եւ անկախ Արցախում: Այն մեղադրանքների առջադրումը, որով մեղադրվում էին դիվերսանտները, այն գործողությունները, որոնք նրանք կատարեցին ԼՂՀ-ում եւ վերջապես այն ամենի առկայությունը, ինչ կար նրանց մոտ, անզեն աչքով նայող մարդու համար էլ ստեղծում են այն պարզ դիտադաշտը, որտեղ ցանկացած մարդ առանց մեծ ջանքեր թափելու կարող է տեսնել, որ այդ ադրբեջանցիները պատահմամբ կամ տեղանքում մոլորվելու պատճառով չէ որ գերի են ընկել, ինչպես նրանց ներկայացնում են ադրբեջանական իշխանությունները, այլ կատարել են հետախուզադիվերսիոն գործողություն, որի ժամանակ էլ Արցախի հատուկ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում վնասազերծվել են:

Բավական է բերել մի քանի համոզիչ փաստարկներ, որոնք ցույց կտան, թե ինչքան սին ու սնանկ են ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած, աբսուրդի մակարդակի հասնող հայտարարությունները, թե իբր դիվերսանտները «անմեղ գառնուկներ» են, եւ «արոտավայրն» էին պարզապես շփոթել:

Նախ մի կարեւոր սահմանազատում դնենք անմեղ գերի ընկածի եւ դիվերսանտի կարգավիճակով գերի ընկածի միջեւ: Անմեղ գերի ընկած կարելի էր համարել հայ հովիվ Կարեն Սարիբեկյանին, որը պատհմամբ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, եւ որին ադրբեջանցիները սպանեցին: Իսկ ադրբեջանցի այս դիվերսանտները, ի տարբերություն հայ հովվի, ում մոտ միայն մահակկար, զինված էին եւ կրում էին զենք ու զինամթերք: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվեց Ադրբեջանի դրոշներ, տեղագրական քարտեզներ, ինչպես նաեւ տեսանկարահանող սարքավորումներ, որոնցով դիվերսանտները հասցրել էին ԼՂՀ զինված ուժերի մասին տեղեկություններ հավաքել: Բացի այդ, ինչպես վերոբերյալ նշվեց, դիվերսանտները անմեղ մարդկանց սպանեցին ազգային ատելության շարժառիթով: Այս ամենը ցույց է տալիս ադրբեջանցի գերիների՝ դիվերսանտի կարգավիճակով գերի ընկնելը եւ մերկացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի՝ դատարկաբանության աստիճանի հասնող հակափաստարկները:

Վերադառնալով դատավարությանը՝ նշենք, որ դիվերսանտներից մեկը դատապարվեց 22 տարի ազատազրկման, իսկ մյուսը ցմահ: Չնայած նրանց կատարած զազրելի հանցագործություններին, ղարաբաղյան կողմը՝ հային հատուկ մեծահոգությամբ, դիվերսանտների նկատմամբ խոշտանգումներ չի իրականացրել, որի մասին դատարանում փաստեցին ամբաստանյալները: Բացի այդ դատարանում մեղադրյալների բոլոր իրավունքները պահպանված էին, ինչպես որ կարգն է: Նրանց տրամադրվել էին դատապաշտպաններ եւ թարգմանիչներ, իսկ դատավարությունն էլ անցավ քաղաքակիրթ,ժողովրդավարական պետության բոլոր կանոններին հարիր պայմաններում: Եւ ինչպես հետագայում նշեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, - Արցախն այստեղ էլ ցույց տվեց, որ ժողովրդավարական երկիր է, դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից մեկն է հատկապես մեր տարածաշրջանում»:

Անդրադառնալով դիվերսանտների հետագա ճակատագրին, ապա պետք է նշել, որ նրանց էքստրադիցիայի ենթարկելու կամ այսպես ասած արտահանձնելու հետ կապված խոսակցությունները լայն թափով շրջանառության մեջ դրվեցին վերջին շրջանում՝ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդի տարածաշրջան կատարած այցի շրջանակներում: Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքու կատարած այցի ժամանակ Նուլանդը միտք արտահայտեց, որ կալանավորվածները պետք է վերադարձվեն Ադրբեջան՝ որպես բարի կամքի մարդասիրական դրսեւորում եւ նշեց, որ հարցին կանդրադառնա նաեւ Երեւանում, իսկ Երեւանում էլ լրագրողի հարցին նա պատասխանեց, որ հանցանքըսոսկալի է, սակայն նա կոչ է անում պատկան մարմիններին մարդկային ժեստ դրսեւորել: Եւ ահա այստեղ առաջ են գալիս հարցերի մի ամբողջ շարան, թե ինչ մարդկային ժեստի մասին կարող է խոսք գնալ: Նուլանդի՝ ցինիզմի բարձրակետ հանդիսացող այդ հայտարարությունը, ցույց է տալիս այն պարզ իրողությունը, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը լիարժեք կերպով չի տիրապետում իրեն վստահված տարածաշրջանի մաս կազմող Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին եւ իրերի առկա վիճակին: Քանզի գոնե մեկ անգամ Սաֆարովի դեպքի եւ դրա հետագա զարգացումների մասին գոնե ականջի ծայրով լսած մարդու, առավել եւս բարձր պաշտոն զբաղեցնող դիվանագետի բերանից երբեք նման հայտարարություն չէր հնչի: Եւ քանի որ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն ներկյացնող նման մակարդակի պաշտոնյան անում է հայտարարություն, առանց իրավիճակի մեջ խորամուխ լինելու, ապա ի հայտ է գալիս մի վարկած, որ այս քայլով ԱՄՆ-ն ցանկանում է իր ազդեցությունը Ադրբեջանում ավելի մեծացնել եւ այդ ճանապարհին չի զլանում նույնիսկ անել հայտարարություն եւ հանդես գալ նախաձեռնությամբ, որոնք հակասում են բարոյական բոլոր արժեքներին:

Եվ հետաքրքրական մի փաստ եւս կա այս ամենում: Ինչպես կվերաբերի ԱՄՆ-ն, եթե օրերից մի օր ինչ որ մի երրորդ երկիր դիմի նրան եւ հորդորի, որ որպես մարդասիրական քայլ Ղրղզստանին արտահանձնի նրա քաղաքացի հանդիսացող եւ Բոստոնում ահաբեկչություն կատարած անձին կամ ասենք արտահանձնի Գուանտանամո բանտի որեւէ մի կալանավորի:

Վերադառնալով Նուլանդի հնչեցրած խոսքերին պետք է նշել, որ պաշտոնական Ստեփանակերտը ի պատասխան դրանշարունակեց պնդել, որ Ղարաբաղում կալանավորված եւ ազատազրկման դատապարտված ադրբեջանցիները հանցագործներ են եւ պետք է կրեն իրենց պատիժը: Իսկ ԼՂՀ ռազմական ղեկավարությունն էլ նշեց, որ ոչ ոք ԼՂՀ-ին նման խորհուրդ չի կարող տալ:

Այսպիսով կարելի է համոզված ասել, որ սա այն դեպքն է, որտեղ Արցախն ունի մեկ տարբերակ՝ գործել ինքնուրույն եւ շարժվել բացառապես հասարակության պահանջներին համահունչ: Իսկ ԱՄՆ-ն ներկայացնող նման պաշտոնյաներն էլ թող իրավիճակից դասեր քաղեն եւ լավ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հունգարիա չէ, իսկ ԼՂՀ նախագահն էլ Վիկտոր Օրբան չէ, որ ունակ է 30 արծաթով վաճառել իր բարոյականությունն ու միջազգային հեղինակությունը:

Հ.Գ. Իսկ Վիկտորիա Նուլանդը, եթե չի ցանկանում տասնամյակներ անց հիշվել, որպես Մայդանում քաղցրաբլիթ բաժանողի կարգավիճակով, ապա ավելի լավ կանի, այսուհետեւ այնպիսի հայտարարություններ անի, որոնք բարոյականության եւ էթիկայի սահմաններում են:

Արմեն Գեւորգյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ