News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սուպերհերոսների սիրահարները հանուն ճամանցի շատ բանի են պատրաստ, առաջին հերթին՝ զգալի ծախսերի: Թայվանական Eden Motel հյուրանոցի ղեկավարությունը որոշել է օգտվել այդ հանգամանքից եւ սենյակներից մեկը ձեւավորել Բեթմենի ստորգետնյա բնակավայրի տեսքով: Սուպերհերոսի սենյակում մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 60 դոլար վճարել:

Ըստ Vesti-ի, հյուրանոցի ներկայացուցիչներն ասել են, որ Բեթմենի սենյակը չափազանց մեծ ճանաչում է ձեռք բերել. Eden Motel-ի հաճախորդներից մեկը շաբաթական առնվազն մեկ անգամ իջեւանում է այնտեղ:

«Բեթմենի քարանձավը» հյուրանոցի միակ թեմատիկ սենյակը չէ: Այնտեղ նաեւ Շերլոք Հոլմսի մասին բազմասերիանոց ֆիլմի եւ «Մումիա» ժապավենի ոճով համարներ կան:

Արտասովոր այլ հյուրանոցներից է նաեւ Զանզիբարում բացված ստորջրյա իջեւանատունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ