News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են քանդակների եւ արձանների հավաքածուն, որոնք մի քանի հազար տարեկան էին: Ըստ Reuters-ի, կործանված հուշարձանների հստակ թիվը հայտնի չէ:

Ծայրահեղականներից մեկը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են մուրճով ոչնչացնում արձանները: Դրանց մի մասն ասորական ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. VII դարի հուշարձաններ են: Lenta-ի փոխանցմամբ, տեսանյութում զինյալներից մեկը պարզաբանում է, որ դրանք նպաստում են կռապաշտությանը:

«Մարգարեն մեզ պատվիրեց ազատվել արձաններից եւ մասունքներից: Նրա հետեւորդները նույն բանն են արել, երբ երկրներ են նվաճել»,- հայտարարել է զինյալը:

Իսլամականների կողմից գրավված Մոսուլ քաղաքի թանգարանի նախկին աշխատակիցը ենթադրում է, որ հուշարձանները հենց այդ թանգարանին են պատկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ