News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները երկրի քաղաքացիների հետ վարվում են՝ ինչպես ցանկանում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմին, ում թույլ չեն տվել հայրենիք՝ Ադրբեջան վերադառնալ:

«Ես Ռուսաստանից մեկնեցի Ադրբեջան, Լենքորան քաղաք, որտեղ ապրում եմ: Օդանավակայանում ինձ կանգնեցրեցին եւ նույն չվերթով հետ ուղարկեցին, սակայն իմ արտաքսման պատճառը չբացատրեցին: Միայն ասացին, որ Ադրբեջան իմ մուտքն արգելված է: Ես ասացի, որ Ադրբեջանի ոչ մի օրենք չեմ խախտել, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Պատասխանեցին, որ երկիր իմ մուտքն արգելող հրահանգ ունեն, եւ հիմա ես Մոսկվայում եմ»,- պատմեց Իբրահիմին: Նրա կարծիքով, պատճառն իր քաղաքական գործունեությունն է: Երեք տարի շարունակ նա Մոսկվայում բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել ազգային վերածննդի թեմայով, այդ թվում՝ քաղաքական բնույթի:

«Բացի այդ, մենք ցանկանում էինք դաշնային մակարդակով Թալիշների ազգային ինքնավարություն ստեղծել: Դա, իհարկե, շատ էր նյարդայնացնում ադրբեջանական կառավարությանը: Ես մշտապես քննադատել եմ երկրի բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ թալիշների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ազգային քաղաքականությունը: Կարծում եմ՝ այդ պատճառով էլ ինձ չթողեցին երկիր մտնել»,- նշեց Զահիրադդին Իբրահիմին:

Անդրադառնալով Բաքվում ձերբակալված իրավապաշտպանների եւ լրագրողների ճակատագրին՝ նա ընդգծեց, որ քանի որ նրանք Ադրբեջանի քաղաքացի են, իշխանությունները նրանց հետ վարվում են՝ ինչպես ցանկանում են: «Քանի որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, նրանց չցանկացան ռուսական իշխանությունների զայրույթն առաջացնել»,- նշեց Իբրահիմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ