News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բոլոր ոչ քաղաքական երեւույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ իրենք մնում են նույն կարծիքին:

«Մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել: Բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են Գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական: Գնահատականների սրբագրում տեղի չի ունենում, եւ սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ը զղջում է իր արած հայտարարությունների համար»,- ասաց Շարմազանովը՝ կրկնելով, որ կիսագրագիտությունն ու անգրագիտությունը, զոռբայությամբ ու բիլակներով հարց լուծելը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Առ այսօր ԲՀԿ-ն ոչ մի հայտարարություն չի արել հետագա քայլերի վերաբերյալ: Միայն փետրվարի 23-ին խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ քառօրյա նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ