News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարգոյի փաստաթղթերով Հայաստան ներմուծվող ապրանքների առեւտրի համար հատուկ որոշում կգտնվի: Այս մասին փետրվարի 26-ին խորհրդարանում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի նոր խմբագրման քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Կարգոյի փաստաթղթերով ապրանքների, այդ թվում՝ հագուստի, կոշիկի, պահեստամասերի առեւտուրը ենթադրում է մաքսազերծում ոչ թե սահմանին, այլ երկրի ներսում մաքսային պահեստներում, պարզեցված կարգով, առանց մանրամասն հաշիվ-ապրանքագրերի:

Դրա հետ կապված հարց է առաջանում, թե ինչպես պետք է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարգոյից ապրանքների խմբաքանակի փաստաթուղթ ներկայացնեն, եթե դրանց փաստաթղթավորումը խիստ մոտավոր է: 

«Ներկայում մենք կարգավորում են առեւտրի ոլորտն ընդհանրապես, իսկ մոտ ապագայում նաեւ այդ հարցի լուծմամբ հանդես կգանք»,- նշեց Ճշմարիտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ