News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան սուր քննադատության է ենթարկել «Իսլամական պետության» կողմից Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում հնագույն հուշարձանների ոչնչացումը։

«Ես խորապես ցնցված եմ այսօր համացանցում հայտնված տեսանյութից, որտեղ երեւում է, թե ինչպես են ոչնչացվում Մոսուլի թանգարանում գտնվող արձաններն ու այլ մշակութային նմուշները։ Ես դատապարտում եմ այդ արարքը՝ իբրեւ Իրաքի հազարամյա պատմության եւ մշակույթի դեմ դիտավորյալ հարձակում եւ բռնության ու ատելության հրարհրում»,- ասված է Բոլովայի հայտարարության մեջ։

Ըստ նրա՝ «Իսլամական պետության» գործողությունները խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջերս ընդունած բանաձեւը, որը դատապարտում է մշակութային ժառանգության ոչնչացումն ու կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում Սիրիայի եւ Իրաքի հնությունների ու մշակութային կոթողների ապօրինի վաճառքը կանխելու ուղղությամբ, փոխանցում է BBC ռուսական ծառայությունը։

Բոկովայի հավաստմամբ՝ ինքն արդեն դիմել է Անվտանգության խորհրդին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել Իրաքի մշակութային ժառանգության պահպան  հարցով։

Հիշեցնենք, որ տեսանյութում սեւ հագնված մարդիկ գետին են տապալում արձանները եւ կռանով կոտրում դրանք։ Մասնավորապես նրանք ավերել են մ.թ.ա. 9-րդ դարի ասորական մշակույթին պատկանող թեւավոր ցլի արձանը, որը հայտնաբերվել էր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ