News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում շվեդ բնապահպաններն իրենց հերթական ակցիայի ժամանակ միացան Lydian ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարին։ Այս մասին հաղորդում է «Համահայկական բնապահպանական ճակատը»:

«Ամեն շաբաթ շվեդ բնապահպաններն իրենց ձայնն են բարձրացնում շվեդական պառլամենտի շենքի մոտ անցկացվող ակցիաների միջոցով, որոնց ընթացքում իրենց մտահոգություններն են ներկայացնում երկրի հյուսիսում շահագործվող հանքավայրերի առնչությամբ։

Շնորհակալություն մեր շվեդ բարեկամներին»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Ցիանիդով ոսկու կորզման եղանակի իրական վտանգներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տպել
Ամենաշատ