News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 26-ին, ժամը 14:45-ին,  Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 65-ամյա Վարսենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկում թիվ 57 ավտոբուսի սրահում մեկը պայուսակից գողություն է կատարել, որին իրենք բռնել են եւ թույլ չեն տալիս դուրս գալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ mեկնած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ-Նովայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից, ժամը 15։00-ին, բերման են ենթարկել 60-ամյա Կնյազ Յ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։45-ին, նշված խաչմերուկի մոտ թիվ 57 երթուղային ավտոբուսի սրահում Կնյազ Յ.-ն փորձել է Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ