News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարտի 2-ին Գյումրիում հանդիպում է կազմակերպելու տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող քաղաքացիների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետը, որն այսօր՝ փետրվարի 27-ին, ընդունել էր բողոքող տաքսիստներին:

«Տաքսիստներն իրենց պահանջը ներկայացրին, ես էլ առաջարկեցի հանդիպում տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, եւ երկուշաբթի պաշտոնատար անձինք են գալու Գյումրի՝ անձամբ տաքսիստների հետ հանդիպելու եւ հարցը քննարկելու»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ վաղ առավոտից մի քանի տասնյակ գյումրեցիներ հավաքվել էին Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով նոր փոփոխությունների դեմ:

Հիշեցնենք, որ մասնավոր վարորդների համար նախատեսված պետական տուրքը ամսական նախատեսում է 12 հազար դրամ, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար, որից 9.5 հազարը արտոնագրման վճարն է, 19.5 հազարը՝ եկամտահարկը։ Բացի դրանից, 4 մեքենայից ավելի ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը նախատեսված է 200 հազար դրամ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:

Տպել
Ամենաշատ