News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում վերանայել կամ փոփոխություններ մտցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումների ձեւաչափում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Աբաշիձեի եւ Կարասինի միջեւ բանակցությունների վերջին փուլը տեղի էր ունեցել չորեքշաբթի Պրահայում։

 «Աբաշիձե-Կարասին հանդիպումների ձեւաչափը գործում է արդեն 2 տարի։ Այն բավականին հաջողված ձեւաչափ է, եւ այս փուլում մենք չենք պատրաստվում այն վերանայել կամ փոփոխություններ մտցնել դրանում»,- մեջբերում է Ղարիբաշվիլիի հայտարարությունը «Նովոստի Գրուզիա»-ն։

Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները 2011թ. նոյեմբերի 9-ին Ժնեւում ապրանքաշրջանառության եւ մաքսային վարչարարության մոնիտորիգի մեխանիզմների հիմնարար սկզբունքների մասին երկկողմ համաձայնագիր էին ստորագրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ